Հոդված 26. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 26. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1. Պաշտպանը, խորհրդատվական օգնություն ստանալու նպատակով, կարող է ստեղծել փորձագիտական խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող անձանցից:
2. Փորձագիտական խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը:
3. Փորձագիտական խորհրդի կազմը չի կարող գերազանցել 20 անդամը: 4. Փորձագիտական խորհրդի անդամները ներգրավվում են կամավորական հիմունքներով և իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական կարգով:
(26-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-112-Ն)