Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Պաշտպանի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:
4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-199-Ն)
(20-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-179-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-199-Ն)