Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-28-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 102. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 102. Անցումային դրույթներ

1. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանսֆերտների ձևով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են մինչև համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:

2. Համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան, Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր, Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Ձորավանք, Մարտունի, Վահան, Վարդենիս, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Շողակաթ, Արտանիշ, Աղբերք, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Լոռու մարզի Տաշիր, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ, Ստեփանավան, Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուռուտ, Ուրասար, Օձուն, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ, Ախթալա, Շամլուղ, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Քարկոփ, Ալավերդի, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս, Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան, Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ, Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ, Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր, Շիրակի մարզի Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ, Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ, Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի, Սյունիքի մարզի Կապան, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սևաքար, Սյունիք, Սրաշեն, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար, Սիսիան, Անգեղակոթ, Ախլաթյան, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Քաջարան, Գեղի, Լեռնաձոր, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Վայոց ձորի մարզի Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Շատին, Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Վարդահովիտ, Քարագլուխ, Տավուշի մարզի Բերդ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր, Նավուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Ծաղկավան (Տավուշի շրջ.), Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները:

3.1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն, Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջան), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները:

3.2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան միավորված համայնքներում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակ, Ագարակավան, Ակունք, Աղձք, Անտառուտ, Աշնակ, Աշտարակ, Ապարան, Ավան, Արագածոտն, Արևուտ, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դդմասար, Դիան, Դպրեվանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Թալին, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կանչ, Կարբի, Կարմրաշեն, Կաքավաձոր, Կոշ, Հակո, Հացաշեն, Ղազարավան, Մաստարա, Մելիքգյուղ, Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Շղարշիկ, Ոսկեթաս, Ոսկեհատ, Ոսկեվազ, Պարտիզակ, Սաղմոսավան, Սասունիկ, Սորիկ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Վերին Սասունիկ, Տեղեր, Ցամաքասար, Ուշի, Ուջան, Փարպի, Օթևան, Օհանավան, Օշական, Օրգով, Արարատի մարզի Աբովյան, Ազատաշեն, Ազատավան, Այգավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Այնթապ, Ավշար, Արալեզ, ք. Արարատ, գ. Արարատ, Արաքսավան, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Արևշատ, Արմաշ, Արտաշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գեղանիստ, Գետազատ, Գետափնյա, Գինեվետ, Գոռավան, Դալար, Դաշտավան, Դաշտաքար, Դարակերտ, Դարբնիկ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Եղեգնավան, Երասխ, Զանգակատուն, Զորակ, Լանջազատ, Լանջառ, Լուսաշող, Լուսառատ, Խաչփար, Կանաչուտ, Հայանիստ, Հնաբերդ, Հովտաշատ, Հովտաշեն, Ղուկասավան, ք. Մասիս, գ. Մասիս, Մարմարաշեն, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նիզամի, Նշավան, Նոյակերտ, Նոր Խարբերդ, Նոր Կյանք, Նոր Կյուրին, Նոր Ուղի, Նորաբաց, Նորամարգ, Նորաշեն, Շահումյան, Ոսկետափ, Ոստան, Պարույր Սևակ, Ջրահովիտ, Ջրաշեն, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիսավան, Սիփանիկ, Սուրենավան, Վանաշեն, Վարդաշատ, Վարդաշեն, Վեդի, Վերին Արտաշատ, Տափերական, Ուրցալանջ, Ուրցաձոր, Փոքր Վեդի, Քաղցրաշեն, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն, Ամասիա, Ամբերդ, Այգեկ, Այգեշատ (Արմավիրի շրջ.), Այգեշատ (Էջմիածնի շրջ.), Այգեվան, Ապագա, Առատաշեն, Արագած, Արազափ, Արաքս (Արմավիրի շրջ.), Արաքս (Էջմիածնի շրջ.), Արգավանդ, Արգինա, Արևադաշտ, Արևաշատ, Արևիկ, գ. Արմավիր, ք. Արմավիր, Արշալույս, Արտամետ, Արտաշար, Արտիմետ, Բագարան, Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Բամբակաշատ, Բերքաշատ, Գայ, Գեղակերտ, Գետաշեն, Գրիբոյեդով, Դալարիկ, Դաշտ, Դողս, Էջմիածին, Եղեգնուտ, Երասխահուն, Երվանդաշատ, Զարթոնք, Լենուղի, Լեռնագոգ, Լեռնամերձ, Լուկաշին, Լուսագյուղ, Խանջյան, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Կողբավան, Հայթաղ, Հայկաշեն, Հայկավան, Հացիկ, Հովտամեջ, Հուշակերտ, Մայիսյան, Մարգարա, գ. Մեծամոր, ք. Մեծամոր, Մերձավան, Մյասնիկյան, Մոնթեավան, Մուսալեռ, Մրգաշատ, Մրգաստան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորակերտ, Նորապատ, Նորավան, Շահումյան, Շենավան, Շենիկ, Ոսկեհատ, Պտղունք, Ջանֆիդա, Ջրաշեն, Ջրառատ, Ջրարբի, Սարդարապատ, Վանանդ, Վարդանաշեն, Տալվորիկ, Տանձուտ, Տարոնիկ, Փարաքար, Փշատավան, Քարակերտ, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Ակունք, Աստղաձոր, Արծվանիստ, Բերդկունք, Գանձակ, Գավառ, Գեղամասար, Գեղամավան, Գեղարքունիք, Գեղաքար, Գեղհովիտ, Դդմաշեն, Երանոս, Զոլաքար, Զովաբեր, Լանջաղբյուր, Լիճք, Լճաշեն, Լճավան, Լճափ, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծակքար, Ծաղկաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Ծովազարդ, Ծովակ, Ծովասար, Ծովինար, Կարճաղբյուր, Կարմիրգյուղ, Հայրավանք, Ձորագյուղ, Մադինա, Մարտունի, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Գետաշեն, Նորակերտ, Նորաշեն, Նորատուս, Չկալովկա, Սարուխան, Սեմյոնովկա, Սևան, Վաղաշեն, Վանեվան, Վարդաձոր, Վարդենիկ, Վարդենիս, Վարսեր, Վերին Գետաշեն, Տորֆավան, Լոռու մարզի Ազնվաձոր, Անտառամուտ, Արևաշող, Արջհովիտ, Արջուտ, Բազում, Գեղասար, Գոգարան, Գուգարք, Դարպաս, Դեբեդ, Դսեղ, Եղեգնուտ, Թումանյան, Լեռնանցք, Լեռնապատ, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հալավար, Հարթագյուղ, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շահումյան, Շենավան, Շիրակամուտ, Չկալով, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Սպիտակ, Վահագնաձոր, Վահագնի, Վանաձոր, Փամբակ, Քարաբերդ, Քարաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Արամուս, Արգել, Բալահովիտ, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գեղարդ, Գետամեջ, Գետարգել, Գողթ, Եղվարդ, Թեղենիք, Լեռնանիստ, Ծաղկաձոր, Կաթնաղբյուր, Կամարիս, Հացավան, Հրազդան, Մայակովսկի, Մեղրաձոր, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճըն, Ողջաբերդ, Պռոշյան, Պտղնի, Ջրառատ, Սոլակ, Վերին Պտղնի, Քաղսի, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ, Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Ամասիա, Անուշավան, Աշոցք, Առափի, Արևշատ, Արթիկ, Արփի, Բայանդուր, Բենիամին, Գեղանիստ, Գետափ, Գետք, Երազգավորս, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայկավան, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Ղարիբջանյան, Մարմաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Ոսկեհասկ, Պեմզաշեն, Սարալանջ, Սարապատ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Եղեգնաձոր, Զառիթափ, Ջերմուկ, Մալիշկա, Վայք, Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները:

3.3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնել ավագանու ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հինգերորդ օրվանից, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Մեծավան, Շնող, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձանց նշանակած համայնքների ղեկավարների պաշտոնակատարների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների ավագանիների անդամներն ստանձնում են իրենց լիազորությունները:

3.4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններն անցկացնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ, Խոյ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքի ավագանու անդամներն ստանձնում են իրենց լիազորությունները:

4. Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ մասերում նշված՝ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը: «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված միավորված համայնքի վարչական սահմանների ներքո գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքը փոխանցվում է միավորված համայնքին:

5. Սույն օրենքի 68-րդ և 75-րդ հոդվածների դրույթները չեն գործում այն համայնքների մասով, որոնց ավագանին ձևավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով և շարունակում է պաշտոնավարել:

6. Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Այս դեպքում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում:

(102-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-94-Ն, լրաց., փոփ. 17.04.20 ՀՕ-228-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-335-Ն, 24.09.21 ՀՕ-329-Ն, 01.04.22 ՀՕ-71-Ն, 06.05.22 ՀՕ-105-Ն, 09.06.22 ՀՕ-267-Ն, 03.07.25 ՀՕ-231-Ն)

(17.04.20 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.04.22 ՀՕ-71-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

5 հունիսի 2002 թ.

ՀՕ-337

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։