Գլուխ 7 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 91. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը
Հոդված 91. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը
(վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-134-Ն)
1. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և տարեկան բյուջեն հրապարակվում են:
2. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
(91-րդ հոդվածը փոփ. 17.11.21 ՀՕ-354-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-134-Ն)