Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-11-06-ից մինչև 2008-11-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 65. Համայնքի բյուջեի կատարումը

գործել է մինչև 2008-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 65. Համայնքի բյուջեի կատարումը

Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է իր աշխատակազմի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և բյուջետային հիմնարկների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։