Հոդված 71. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
Հոդված 71. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:
Պետությունն իր ընդունած օրենքներով չի կարող ավելացնել համայնքի պարտադիր լիազորությունները կամ նվազեցնել եկամուտները` առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել համայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:
Պետական լիազորված մարմինը, ինչպես նաև համապատասխան մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը, կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել դատարան:
(71-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-45-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն)