Հոդված 82. Երևանի խորհուրդը
Հոդված 82. Երևանի խորհուրդը
Երևանում ստեղծվում է Երևանի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են Երևանի քաղաքապետը և թաղային համայնքների ղեկավարները: Երևանի քաղաքապետը խորհրդի ղեկավարն է:
Երևանի խորհուրդը, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ, հաստատում է Երևան քաղաքի համար օրենքով սահմանված աղբյուրներից ձևավորվող եկամուտների սահմաններում ծախսերի նախահաշիվը` բյուջեն, ինչպես նաև այն թույլտվությունների կարգը, որոնց համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի գանձում:
Երևանի քաղաքապետը, Երևանի խորհրդի մեծամասնությամբ`
1) անվանում և վերանվանում է Երևանի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ապահովելով դրանց գրանցումը.
2) օրենսդրությանը համապատասխան կանոնակարգում է առևտրի ու սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը.
3) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կարգը:
Երևանի խորհրդի աշխատակարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:
Երևանի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:
Երևանի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
(82-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)