Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը
Հոդված 2. Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն oրենքով, այլ oրենքներով և իրավական ակտերով:
2. Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(2-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-8-Ն)