Հոդված 67. Ավագանու խմբակցությունների գործունեության ապահովումը
Հոդված 67. Ավագանու խմբակցությունների գործունեության ապահովումը
1. Համայնքի նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Համայնքի նիստերի դահլիճում կամ ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:
3. Խմբակցության գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:
4. Մինչև յոթ անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար, յոթից ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար և մեկ փորձագետ:
(67-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-267-Ն)