Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԵՎ ԴԻԼԵՐՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐ (ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ) ՄՈՒՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«բորսա (առևտրի կազմակերպիչ)»՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) սակարկությունների կազմակերպման ծառայությունների մատուցման գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

«բրոքեր»՝ արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից հանդիսացող իրավաբանական անձ, որը հաճախորդի հետ կնքած պայմանագրերի հիման վրա իրականացնում է արժեթղթերով և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքներով քաղաքացիաիրավական գործարքների կատարման հետ կապված՝ հաճախորդի (այդ թվում՝ արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ արժեթղթերի թողարկողի) հանձնարարությունների կատարման գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

«դեպոզիտարիա», «կենտրոնական դեպոզիտարիա»՝ իրավաբանական անձ, որն իրավունք ունի իրականացնելու դեպոզիտարային գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

«դեպոզիտարային գործունեություն»՝ արժեթղթերի շուկայում արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման և փոխանցման ծառայությունների տրամադրման գործունեություն.

«դիլեր»՝ արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից հանդիսացող իրավաբանական անձ, որը գործում է այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա և կատարում է արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) առուվաճառքի գործարքներ իր անունից և իր հաշվին.

«բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցելու թույլտվություն»՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անցկացվող սակարկություններում ուղիղ (անմիջական) մասնակցության հնարավորության ապահովում արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) առուվաճառքի պայմանագրերի կնքման համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը).

«քլիրինգային կազմակերպություն»՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է արժեթղթերով և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքներով (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերով) գործարքների մասով փոխադարձ պահանջների և պարտավորությունների սահմանման գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

«ազգային հաճախորդ»՝ բրոքերի ծառայություններից օգտվող և բրոքերի գրանցման անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող անձ.

«օտարերկրյա անվանատիրոջ դեպո հաշիվ»՝ մեկ անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կողմից այլ անդամ պետության այն բրոքերի համար բացվող դեպոզիտարային հաշիվ, որը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի իրականացնելու արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառում և փոխանցում՝ գործելով այլ անձանց շահերից.

«լիազորված մարմին»՝ անդամ պետության պետական մարմին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, օժտված է բորսաների (առևտրի կազմակերպիչների), բրոքերների, դիլերների, դեպոզիտարիաների (կենտրոնական դեպոզիտարիաների), քլիրինգային կազմակերպությունների գործունեության կարգավորման լիազորություններով (ներառյալ լիցենզավորումը, վերահսկողությունը (հսկողությունը)):

Սույն Համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։