Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

ա) կենսապես կարևորագույն պարենային հումքի և սննդամթերքի (այսուհետ՝ սննդամթերք) տեղական արտադրության խթանումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան սննդամթերքի որակական հատկանիշների ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը և դրա հիման վրա բնակչության գնողունակության մակարդակի բարձրացումը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական պահուստում պարենային պաշարների կուտակումը և դրանց արդյունավետ օգտագործումը.

ե) պարենային շուկայի կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

զ) նվազագույն պարենային զամբյուղի կառուցվածքում ընդգրկված սննդամթերքի տեղական արտադրության և ներմուծման հաշվեկշռի կազմումը և դրա վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության ապահովումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։