Հոդված 3. Պարենային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Հոդված 3. Պարենային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը նախատեսում են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը։