Հոդված 5. Պարենային անվտանգության ապահովումը
Հոդված 5. Պարենային անվտանգության ապահովումը
Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմքն է հանդիսանում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ քաղաքացիների լիարժեք սնվելու և սովից զերծ լինելու իրավունքի ապահովումը:
Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) քաղաքականության հիմնական խնդիրներն են՝
ա) սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումը.
բ) բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովումը.
գ) պետական պարենային պահուստի ստեղծումը, պահպանումը և համալրումը։
Սննդամթերքի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին և այլ պահանջներին։
Պարենային ճգնաժամի կամ դրա վտանգի դեպքում կառավարությունը սահմանում է պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմներ, ընդհուպ՝ սննդամթերքի նորմավորված բաշխում։