Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Պարենային շուկայի պետական հսկողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Պարենային շուկայի պետական հսկողությունը

Պարենային շուկայի պետական հսկողությունն իրականացնում է կառավարությունը՝ սննդամթերքի արտադրության անհրաժեշտ և փաստացի մակարդակների հաշվեկշռի հիման վրա:

Պարենային շուկայի պետական հսկողությունը ներառում է՝

ա) սննդամթերքի արտադրության, մատակարարման և ապրանքային պաշարների գնահատումը.

բ) պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմների պայմաններում սննդամթերքի խոշոր խմբաքանակների շարժի հսկողությունը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև դրանց իրացումը.

գ) սննդամթերքի (այդ թվում՝ ներմուծված) որակի գնահատումը՝ էկոլոգիական և սանիտարահամաճարակաբանական պահանջներին համապատասխան.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։