Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

պետության պարենային անվտանգության ապահովում՝ պետության տնտեսության այնպիսի վիճակ, որն ապահովում է երկրի պարենային անկախությունը և երաշխավորում բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը.

պարենային անվտանգության ապահովման երաշխիքներ՝ տնտեսական, կազմակերպական և այլ բնույթի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ուղղված են պարենային ճգնաժամերի կանխատեսմանը և կանխարգելմանը, իսկ դրանց առաջացման դեպքում՝ հետևանքների վերացմանը.

պարենային ճգնաժամ՝ իրավիճակ, երբ պետության ամբողջ տարածքում կամ դրա գերակշռող մասում բնակչության ապահովումը սննդամթերքով գտնվում է վտանգի տակ, և որի կանխման համար օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման լիազոր մարմինները կիրառում են հատուկ միջոցառումներ.

սնվելու ֆիզիոլոգիական նորմեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ընդգրկված սննդամթերքի սպառման միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական չափանիշներ.

կենսապես կարևորագույն սննդամթերք՝ սնվելու ֆիզոլոգիական նորմերին համապատասխան և կենսագործունեության նվազագույն մակարդակի ապահովման համար պարտադիր սպառվող սննդամթերք.

պետության պարենային անկախություն՝ կենսապես կարևորագույն սննդամթերքների ներմուծման անհնարինության կամ անբավարարության դեպքում և պարենային ճգնաժամի կանխարգելման նպատակով սննդամթերքի տեղական արտադրության անհրաժեշտ մակարդակի ապահովման հնարավորություն.

սննդամթերքի արտադրության անհրաժեշտ մակարդակ՝ կենսապես կարևորագույն սննդամթերքի գծով տեղական արտադրության մակարդակ.

սննդամթերքի ֆիզիկական մատչելիություն՝ բնակչության գնողունակ պահանջարկը բավարարող ծավալներով սննդամթերքի առաջարկի ապահովում.

սննդամթերքի տնտեսական մատչելիություն՝ բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակ, որն ապահովում է բնակչության կողմից սննդամթերքի ձեռքբերման հնարավորություն՝ ֆիզիոլոգիական նորմերին համապատասխան.

պետական պարենային պահուստ՝ Հայաստանի Հանրապետության պետական պահուստի բաղկացուցիչ, որը նախատեսված է օգտագործել պարենային ճգնաժամի կանխարգելման կամ դրա հետևանքների վերացման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։