Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը

Պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է՝

ա) պարենային անվտանգությունը բնութագրող սննդամթերքի տեսակների արտադրության ներմուծման, արտահանման և սպառման ցուցանիշները.

բ) սննդամթերքի արտադրության անհրաժեշտ և փաստացի մակարդակների պետական հաշվեկշիռը.

գ) սննդամթերքի շուկայի վիճակը և զարգացման միտումները.

դ) պետական նպատակային ծրագրերով նախատեսված պարենային անվտանգության միջոցառումները.

ե) պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտների նորմերի ու նորմատիվների կատարման մակարդակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։