Գլուխ 10 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 270
Հոդված 270
Պարեկային ծառայության ստուգումն իրականացնում են ստորաբաժանման հրամանատարը, նրա տեղակալները, նրա հանձնարարությամբ եկած անձինք, ինչպես նաև բոլոր ուղղակի պետերը: Բացի այդ, ստուգումն իրականացնում են հերթապահող հերթափոխի պետը (ավագ տեխնիկը), ինչպես նաև ավագը և ստորաբաժանման հերթապահը:
Պարեկային ծառայությունը ստուգող անձանց ուղեկցում է ստորաբաժանման հերթապահը` ազատ հերթափոխի պարեկներից մեկի հետ միասին:
Ստուգման արդյունքները, ինչպես նաև պահեստարանները (պահեստները) բացելու և փակելու ժամանակը գրանցվում են հերթապահության ընդունման ու հանձնման գրքում:
Ստորաբաժանման հերթապահը պարտավոր է պարեկների ծառայությունը ստուգել օրական ոչ պակաս երկու անգամ (որոնցից մեկը գիշերը)` ղեկավարվելով 260, 261 հոդվածներում շարադրված դրույթներով: