Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-22-ից մինչև 2011-05-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 159

գործել է մինչև 2011-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 159

Ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնիքը (կնքված առանձնատիպը) ճիշտ լինելու դեպքում պահակապետը պահակադիրին հրամայում է ժամանակին թույլ տալ պահեստարանը (պահեստը) բացել: Ներկայացված թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:

Պահակախմբի հերթափոխումից հետո մեկանգամյա թույլտվությունը հանձնվում է պահակակետերի տեղեկագրի հետ միասին, իսկ մշտական թույլտվությունը ներկայացնողին է վերադարձվում պահպանվող օբյեկտը փակելուց հետո:

Պահակապետը պահեստարաններ (պահեստներ) մտնել թույլատրում է այն պահանջների ճիշտ կատարման պայմանով, որոնք նշված են պահակակետերի ցուցակում: Հրավտանգ պահեստարաններ (պահեստներ) կարելի է մտնել հատուկ կոշիկներով, առանց նավթավառների, հրազենի և սառը զենքի, առանց ծխելու և բռնկիչ պարագաների, որոնց մասին նույնպես նշվում է պահակակետերի ցուցակում:

Պահեստարանի (պահեստի) պահպանության ընդունումը պահակապետն իրականացնում է միայն փակմանը եկած անձնավորության մոտ հրշեջ մետաղանիշ (ժետոն) լինելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։