Գլուխ 8 · ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐՈՒՄ
Հոդված 250
Հոդված 250
Կայազորային, ինչպես նաև զորամասի ենթակայությունից դուրս գտնվող պահակախմբերին սննդի մատակարարումը կազմակերպում են այն ստորաբաժանումների հրամանատարները, որոնց կողմից նրանք կարգվել են, կամ զորամասի հերթապահը:
Զորամասի տարածքում տեղադրված պահակախմբի անձնակազմին սնունդ մատակարարվում է արթուն հերթափոխի պահակայինների միջոցով` պահակապետի հրամանով: