Գլուխ 5 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 98
Հոդված 98
Ժամապահներին օգնելու նպատակով յուրաքանչյուր պահակախմբում քնից արթնացած և հանգստացող պահակային հերթափոխերից ստեղծվում են պահեստային խմբեր, որոնք պահակախումբը կանչելու «Ի զեն» հրամանով պահակապետի, նրա օգնականի կամ պահակադիրի ղեկավարությամբ ժամանում են խախտման վայր և գործում են` իրադրությունից ելնելով: Այդ խմբերն արագորեն խախտման վայր հասցնելու համար անհրաժեշտության դեպքում պահակախմբերն ապահովվում են տրանսպորտային միջոցներով, իսկ հատուկ պայմաններում` մարտական մեքենաներով:
(98-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-126-Ն)