Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) կենսաթոշակային հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ սոցիալական վճար կատարող կամ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած անձի անունով բացված հաշիվ, որտեղ հաշվառվում են ձեռք բերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը, ինչպես նաև տեղեկություններ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, այդ փայերը ձեռք բերելու համար կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ, օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ.».

2) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28) մասնակից՝ սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող (կատարած) անձ, որի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվել է կուտակային հատկացում, կամ որի համար (օգտին) կատարվում են կամավոր կենսաթոշակային վճարներ, կամ անձ, որն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Սույն օրենքի իմաստով՝ մասնակից չի հանդիսանում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը.».

3) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29) մասնակիցների ռեեստր` մասնակիցների և նրանց անունով բացված կենսաթոշակային հաշիվներում հաշվառվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։