Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «10 օրվա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա» բառերով.
2) 10-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի կանոններով սահմանված հիմքերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող են սահմանվել միայն Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ սահմանված փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման հիմքերը: Սույն կետով սահմանված դեպքում փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը կարող է կասեցվել ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին և պահառուին փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման մասին՝ նշելով դրա հիմքերը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում հրապարակելով մասնակիցների ռեեստրը վարողի և կառավարչի պաշտոնական ինտերնետային կայքում:»: