Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը չեն տարածվում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասերով.

«11. Անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու՝ սույն հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանաչափերը` այդ մասին ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» և 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված սահմանաչափերը: Անձը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն մասով կատարված ընտրությունից` ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասում նշված դիմումները վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) հարկային մարմին է ներկայացնում գործատուի միջոցով:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է հարկային ոլորտի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։