Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին համապատասխան բնագավառի (սոցիալական ապահովության կամ առողջապահության) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը և կազմը սահմանում է սույն մասով սահմանված համապատասխան բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»: