Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով՝ թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ անգամ և հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար անձը յուրաքանչյուր անգամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Եթե անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որևէ դիմումում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու համար ընտրել է էլեկտրոնային եղանակը, ապա առաջին անգամ և հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:

2.2. Եթե անձը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար մասնակիցների ռեեստրը վարողին դիմում չի ներկայացրել, և մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին կարող է ներկայացվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (առկայության դեպքում):».

3) 3-րդ մասի առաջին նախադասության «բնակչության պետական ռեգիստրում նշված՝» բառերը փոխարինել «մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա՝» բառերով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։