Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՌՈՍԱՏՈՄ» ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԻՋԵՎ՝ 2015 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Արձանագրության մեջ օգտագործվում են տերմիններ ու սահմանումներ այն նշանակությամբ, որով դրանք նախ և առաջ օգտագործվում են Համաձայնագրում, ինչպես նաև՝ այն նշանակություններով, որոնցով դրանք օգտագործվում են ԱԷՄԳ-ի հետևյալ հրատարակումներում և դրանց հետագա խմբագրություններում, եթե Կողմերը տեղեկացնում են միմյանց այն մասին, որ ընդունում են նման փոփոխությունները.

1) 2007 թ. հրատարակության՝ Անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի մասնագիտական տերմինաբանական բառարան,

2) «Պատահարների և վթարային իրավիճակների դեպքում կապի վերաբերյալ գործնական ուղեցույց» EPR-IEComm (2012),

3) «Միջուկային և ճառագայթային վթարային իրավիճակներում պատրաստվածություն և արձագանքում» ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերի շարք (N GSR Part 7):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։