Հոդված 3
Հոդված 3
Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունը իրականացվում է հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնման և առաքման, այդ թվում արտոնյալ պայմաններով, հարցումների կատարման (այսուհետև` հարցում) կամ դրանց վերաբերյալ տեղեկատվության ուղարկման միջոցով:
Գնման և առաքման հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է փոխանցվել մյուս Կողմին` նախաձեռնողական կարգով, եթե հիմքեր կան կարծելու, որ Կողմերի իրավասու մարմինների մոտ առկա հատուկ տեխնիկան, ապահովման հատուկ միջոցները և նյութերը հետաքրքրություն են ներկայացնում այդ Կողմի համար:
Հարցման և տեղեկատվության իսկության կամ դրանց բովանդակության վերաբերյալ կասկածների առկայության դեպքում Կողմերի իրավասու մարմինները կարող են խնդրել դրանց հաստատումը կամ բացատրությունը:
Հարցումը ուղարկվում է գրավոր, ստորագրվում է իրավասու մարմնի ղեկավարի կողմից և վավերացվում է հարցում անող իրավասու մարմնի զինանշանի կնիքով: