Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված եզրույթները նշանակում են`
հակաահաբեկչական ստորաբաժանումներ - Կողմերի իրավասու մարմինների հատուկ լիազորված ստորաբաժանումներ, որոնց գործառույթներն են ահաբեկչական գործունեության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների կանխարգելումը, հայտնաբերումը, խափանումը և դրանց հետևանքների նվազեցումը,
արտոնյալ պայմաններով գնում և առաքում - հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնումը և առաքումը այն գներով, որոնք ձևավորվում են պետությունում իրավասու մարմինների սեփական կարիքների համար,
իրավասու մարմիններ - անվտանգության մարմիններ, հատուկ ծառայություններ, իրավապահ մարմիններ և Կողմերի այլ պետական մարմիններ, որոնք իրենց կառուցվածքում ունեն հակաահաբեկչական ստորաբաժանումներ,
ապահովման նյութեր - նյութատեխնիկական և տրանսպորտային միջոցներ, հակաահաբեկչական ստորաբաժանումների սարքավորումներ` ներառյալ զենք և զինամթերք, որոնք Կողմերի ազգային օրենսդրությամբ չեն դասվում ռազմական նշանակության ապրանքների շարքին,
նյութատեխնիկական ապահովում - Կողմերի իրավասու մարմինների միջև կնքված պայմանագրերի հիման վրա հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնումը և առաքումը,
հատուկ միջոցներ - տարատեսակ ապրանքներ` հատուկ մշակված և նախատեսված Կողմերի իրավասու մարմինների կողմից հարձակման դիմագրավման ժամանակ օբյեկտների վրա ոչ մահացու ելքով հակադարձ ներգործելու, հանցագործության խափանման, դիմադրություն ցույց տալու, որոնման, կալանավորման, կալանավորներին տեղ հասցնելու, կալանքի տակ գտնվողների փախուստը խափանելու, գերիներին, գրավված շենքերը, կացարանները, շինությունները, տրանսպորտային միջոցները և տարածքները ազատելու, զանգվածային անկարգությունները խափանելու, Կողմերի իրավասու մարմինների կողմից սպառազինության վերցրած և Կողմերի ազգային օրենսդրությամբ ռազմական նշանակության ապրանքների շարքին չդասվող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար,
հատուկ տեխնիկա - կապի, տեղեկատվության պաշտպանության միջոցներ, տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի միջոցներ, ռադիովերահսկողության միջոցներ, տարածաշրջանում բաշխված մասնագիտացված ավտոմատացված համակարգեր, հաշվողական տեխնիկայի տիպային տեղական ցանցեր, կենսաապահովման միջոցներ, անհատական պաշտպանության` այդ թվում զրահապաշտպան, միջոցներ, օպերատիվ, քրեագիտական և որոնողական տեխնիկայի միջոցներ, ինժեներատեխնիկական միջոցներ, պահպանության, հսկողության և վերահսկողական համակարգեր, օպերատիվ-ծառայողական տրանսպորտ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցներ և դրանց համալրողներ, որոնք սպառազինման (վերազինման) են վերցվել Կողմերի իրավասու մարմինների կողմից և Կողմերի ազգային օրենսդրությամբ չեն դասվում ռազմական նշանակության ապրանքների շարքին: