Հոդված 5
Հոդված 5
Հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը կարծում է, որ հարցման կատարումը կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, իրավակարգին, կամ հակասում է ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև առաջ բերել քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտում:
Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ գրավոր տեղեկացվում է հարցման կատարման լրիվ կամ մասնակի մերժման մասին` մերժման հիմնավոր պատճառների նշումով: