Հոդված 4
Հոդված 4
Հարցվող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` հարցման ամբողջական, ժամանակին և որակյալ կատարման ապահովման համար:
Հարցումը, որպես կանոն, կատարվում է այն ստանալու օրվանից սկսած առավելագույնը 30-օրյա ժամկետում:
Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղյակ է պահվում հարցման կատարումը խոչընդոտելու կամ այն ուշացնելու հանգամանքների վերաբերյալ:
Եթե հարցման կատարումը հարցում ստացող մարմնի իրավասության մեջ չի մտնում, ապա տվյալ մարմինը փոխանցում է այն հարցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և հաղորդում է այդ մասին հարցնող Կողմի իրավասու մարմնին:
Եթե հարցման մեջ նշված տվյալները բավարար չեն այն կատարելու համար, հարցվող Կողմի իրավասու մարմինը, հարցումը պատշաճ կատարելու համար, իրավունք ունի պահանջել անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ: