Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կատարված հարցման տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որոնց համար հարցվել և տրամադրվել են` առանց հարցվող Կողմի իրավասու մարմնի համաձայնության:

Հարցնող Կողմի իրավասու մարմինը կարող է օգտագործել հարցման տվյալները այլ նպատակներով` միայն հարցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունից հետո: Այդպիսի դեպքերում հարցնող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցման տվյալների օգտագործման սահմանափակումները` սահմանված հարցվող Կողմի իրավասու մարմնի կողմից:

Սույն Համաձայնագրի գործողության ընթացքում, մի Կողմի իրավասու մարմնի կողմից ստացված տվյալները երրորդ կողմին փոխանցելու համար անհրաժեշտ է այդ տվյալները տրամադրած մյուս Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։