Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում, մատակարարվող հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի տեղափոխման ժամանակ, Կողմերն օգտագործում են ներմուծման, արտահանման կամ տարանցման պայմանները` ներառյալ արտոնյալ սակագները` հաստատված հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի համանման տեղափոխման համար` համաձայն Կողմի ազգային օրենսդրությանը, որի տարածքով անցնում է տեղափոխման երթուղին:
Տարանցման Կողմը ապահովում է հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների, ապահովման նյութերի տեղափոխման գերակա կարգը իր տարածքում, որոնք մատակարարվում են սույն Համաձայնագրին համապատասխանությամբ` մատակարարող Կողմի կամ ստացող Կողմի հարցման հիմքի վրա: