Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրում կիրառվող եզրույթները նշանակում են.

ինտեգրված արժութային շուկա – Կողմերի` գործունեության և պետական կարգավորման ընդհանուր սկզբունքներով միավորված ներքին արժութային շուկաների ամբողջություն,

ռեզիդենտ բանկ- իրավաբանական անձ կամ այլ իրավական կազմավորում, որն իր պետության իրավասու մարմնի հատուկ թույլտվության (լիցենզիայի կամ այլ հիմքի) հիման վրա իրավունք ունի իրականացնելու համապատասխան Կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված բանկային գործարքներ,

միջբանկային փոխարկման գործարքներ - ինտեգրված արժութային շուկայում ռեզիդենտ բանկերի կողմից իրականացվող՝ արտարժույթի առուվաճառքի գործարքներ,

իրավասու մարմիններ - Կողմերի կենտրոնական (ազգային) բանկեր և այլ պետական մարմիններ, որոնք իրականացնում են արժութային կարգավորում և բանկային վերահսկողություն` Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։