Հոդված 15
Հոդված 15
Սույն Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Պայմանագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդպիսի մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով և Պայմանագրի գործելու ժամանակ ծագած ֆինանսական ու այլ պարտավորությունները կարգավորելով:
Սույն Պայմանագրի գործողության դադարեցումը չի հանգեցնում սույն Պայմանագրի 6-րդ հոդվածով նախատեսված գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված՝ Կողմերի պարտավորությունների դադարեցման:
Կատարվել է Մոսկվա քաղաքում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Պայմանագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Ադրբեջանի Հանրապետության կողմից/վերապահումով/
(ստորագրություն) Ռուսաստանի Դաշնության կողմից
(ստորագրություն)
Հայաստանի Հանրապետության կողմից/վերապահումով/
(ստորագրություն) Տաջիկստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն)
Բելառուսի Հանրապետության կողմից
(ստորագրություն) Թուրքմենստանի կողմից
------------------
Ղազախստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն) Ուզբեկստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն)
Ղրղզստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն) Ուկրաինայի կողմից
-------------------------------
Մոլդովայի Հանրապետության կողմից
(ստորագրություն)
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրի վերաբերյալ
Բացառությամբ 3-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «դ» ենթակետերի:
Ադրբեջանական կողմը ելնում է այն բանից, որ Պայմանագրի դրույթների իրականացման ժամանակ տեղեկատվության տրամադրումը երրորդ կողմին (Պայմանագրի ոչ մասնակիցներին) կարող է իրականացվել տեղեկատվությունը տրամադրող Կողմի համաձայնության առկայության դեպքում:
Ադրբեջանի Հանրապետության կողմից Պայմանագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի կիրառվի մինչև Հայաստանի Հանրապետության կողմից գրավյալ` Ադրբեջանի Հանրապետության բոլոր տարածքների ազատումը և ագրեսիայի հետևանքների վերացումը:
Ադրբեջանի Հանրապետության
Նախագահ` Ի. Ալիև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրի վերաբերյալ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած վերապահման կապակցությամբ. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չի կիրառվի մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունք է:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ` Ս. Սարգսյան
Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 28-ին