Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սույն Պայմանագրով նախատեսված կարգով` անձանց միջպետական հետախուզումն իրականացվում է հարցում կատարող Կողմի իրավասու մարմինների կողմից հարցվող Կողմի իրավասու մարմիններին ուղարկվող հարցումների և այլ դիմումների միջոցով:

Տեղեկատվությունը կարող է տրամադրվել մյուս Կողմին առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում տվյալ Կողմի համար:

2. Հարցումն ուղարկվում է գրավոր` հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա, ստորագրվում է այդ մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում դրոշմակնիքով:

Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է փոխանցվել`

ա) գաղտնագրված հեռագրերով,

բ) էլեկտրոնային եղանակով` տվյալների հաղորդման գլխավոր ցանցով,

գ) տեքստ հաղորդելու այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ,

դ) բանավոր` հետագայում եռօրյա ժամկետից ոչ ուշ պարտադիր գրավոր հաստատումով:

3. Հարցման մեջ նշվում են.

ա) Հարցում կատարող և հարցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ) հետախուզական գործի հարուցման հիմքերը, ամսաթիվն ու համարը,

գ) հարցման նպատակն ու հիմնավորումը,

դ) անհրաժեշտության դեպքում` հարցումը կատարելու հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

ե) այլ տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հարցումը կատարելու համար:

Հարցվող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հարցումը պատշաճ կերպով կատարելու համար:

4. Հարցման կատարումը կարող է հետաձգվել, կամ դրա կատարումը կարող է մերժվել, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը ենթադրում է, որ հարցման կատարումը կարող է վնաս պատճառել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ իր պետության այլ էական շահերին, հակասում է ազգային օրենսդությանը կամ հարցվող Կողմի միջազգային պարտավորություններին:

5. Հարցման կատարումը մերժելու կամ ուշացնելու մասին հարցվող Կողմի իրավասու մարմինը հայտնում է հարցումը կատարող Կողմին` նշելով մերժման կամ ուշացման պատճառները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։