Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերի իրավասու մարմինները համագործակցությունն իրականացնում են հետևյալ ձևերով.
ա) անձանց միջպետական հետախուզմանն ուղղված միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում,
բ) հետախուզվող անձանց մասին օպերատիվ, հետախուզական, օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և այլ տեղեկատվության փոխանակում,
գ) համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլանավորում և իրականացում,
դ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ գործողությունները համաձայնեցնելու նպատակով Կողմերի ներկայացուցիչների ծառայողական գործուղումների կազմակերպում` նրանց իրավասու մարմինների համաձայնությամբ,
ե) ծառայողական գործուղման մեջ գտնվելու ժամանակ Կողմերի իրավասու մարմինների աշխատակիցներին աջակցության ցուցաբերում,
զ) աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ խորհրդակցությունների, խորհրդաժողովների և սեմինարների անցկացում,
է) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտներում աջակցության ցուցաբերում,
ը) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական հանձնարարականների փոխանակում,
թ) անձանց միջպետական հետախուզման կենտրոնացված տեղեկատվական զանգվածի ձևավորման և վարման գործում մասնակցություն:
2. Կողմերի իրավասու մարմինները կարող են համագործակցություն իրականացնել փոխադարձաբար ընդունելի այլ ձևերով: