Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Պայմանագրի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են հետևյալ հիմնական եզրույթները.

ա) Կողմերի իրավասու մարմիններ – մարմիններ, որոնք, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, անձանց միջպետական հետախուզման հարցերով իրավասու են մտնելու հարաբերությունների մեջ և ընդունելու որոշումներ միջպետական հետախուզում հայտարարելու (դադարեցնելու) և/կամ իրականացնելու մասին,

բ) անձանց միջպետական հետախուզում – օպերատիվ-հետախուզական, որոնողական, տեղեկատվական-վերլուծական և այլ միջոցառումների համալիր, որոնք ուղղված են՝

հետաքննության, նախաքննության մարմիններից կամ դատարանից թաքնվող, քրեական պատժի կրումից խուսափող անձանց հայտնաբերելուն, ձերբակալելուն և կալանավորելուն` հանձնելու կամ քրեական հետապնդում իրականացնելու նպանակով,

ըստ հայցի՝ դատարանի որոշումների կատարումից խուսափող անձանց գտնվելու վայրը պարզելուն,

անհայտ կորած կամ հարազատների հետ կապը կորցրած անձանց գտնվելու վայրը պարզելուն,

իր մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու անընդունակ մարդու անձը պարզելուն,

չճանաչված դիակի ինքնությունը պարզելուն,

ինչպես նաև, հետախուզում նախաձեռնող պետության սահմաններից դուրս գտնվող, սակայն Կողմերի տարածքներում գտնվող՝ հետախուզվող և բացահայտվող անձանց բոլոր խմբերի մասին տեղեկատվություն տրամադրելուն,

գ) հետաքննության, նախաքննության մարմիններից և դատարանից թաքնվող անձ – անձ, որի նկատմամբ հետաքննության, նախաքննության մարմնի կամ դատարանի կողմից հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացվել,

դ) քրեական գործով պատժի կամ հայցով դատարանի որոշման կատարումից խուսափող անձ – հանցագործություն կատարելու համար դատապարտված կամ դատարանի որոշմամբ պարտավորություններ կատարելու ենթակա, քրեական գործով դատավճռի կամ դատարանի որոշման կատարումից խուսափող անձ, որի գտնվելու վայրն անհայտ է, որի նկատմամբ դատարանի կողմից կայացվել են հետախուզում հայտարարելու մասին որոշում կամ այլ օրինական որոշումներ,

ե) անհայտ կորած անձ - անձ, որի անհետացման մասին իրավասու մարմնում հայտարարություն կամ հաղորդում է ստացվել,

զ) հարազատների հետ կապը կորցրած անձ – հարազատների հետ տարբեր պատճառներով կապ չպահպանող և իր գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնող անձ, որի վերաբերյալ իրավասու մարմնում հայտարարություն է ստացվել հետախուզման մասին,

է) իր մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու անընդունակ անձ - անձ, որն իրավասու մարմնին հիվանդության, տարիքի կամ այլ վիճակի պատճառով ի վիճակի չէ հայտնելու տեղեկություններ, որոնք թույլ կտան ստույգ հաստատել նրա անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։