Հոդված 4
Հոդված 4
Կողմերի իրավասու մարմիններն անձանց միջպետական հետախուզումն իրականացնում են`
ա) հետաքննության, նախաքննության մարմիններից կամ դատարանից թաքնվող և քրեական պատժի կրումից խուսափող,
բ) հայցով դատական որոշումների կատարումից խուսափող,
գ) անհայտ կորածների,
դ) հարազատների հետ կապը կորցրած անձանց նկատմամբ,
ինչպես նաև իրենց մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու անընդունակ անձանց, չճանաչված դիակի ինքնությունը պարզելիս: