Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-29-ից մինչև 2018-07-09։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 9

գործել է մինչև 2018-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Զինվորական ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Զինվորական ծառայության պաշտոնները դասակարգվում են հրամանատարական և ոչ հրամանատարական կազմերի:

2. Հրամանատարական կազմի պաշտոնները բաժանվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն հրամանատարական.

2) ավագ հրամանատարական.

3) միջին հրամանատարական.

4) կրտսեր հրամանատարական:

3. Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն սպայական.

2) ավագ սպայական.

3) կրտսեր սպայական.

4) ավագ ենթասպայական.

5) կրտսեր ենթասպայական.

6) շարքային:

4. Զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարարական ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Զինվորական պաշտոնները միմյանց նկատմամբ կարող են համարվել հավասար կամ բարձր կամ ցածր՝ ըստ պաշտոնների խմբերում իրենց զբաղեցրած դիրքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։