Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-26-ից մինչև 2025-10-20։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 11

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 11.

«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը

1. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է`

1) ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական դասընթաց ավարտած` սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում` ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրան ավարտելուց հետո.

2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո.

3) սպայական պաշտոնի նշանակված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներին.

4) պահեստազորում հաշվառված և բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին` պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո.

5) սպայական դասընթաց անցած բարձրագույն կրթություն ունեցող շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակելիս:

(11-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-168-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։