Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-26-ից մինչև 2025-10-20։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 34

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 34.

Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու պայմանները

1. Պայմանագրի գործողությունը դադարում է`

1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.

2) զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու դեպքում` հերթական պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.

3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում` զինծառայողին տեղափոխող մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.

4) օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը.

5) սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերի ծագման օրը:

2. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`

1) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքները վերանալու օրը.

2) զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու ժամանակահատվածում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած իգական սեռի զինծառայողին երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելիս` մինչև արձակուրդի ավարտի օրը:

3. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում պայմանագրի օրինակներում կատարվում է դադարման կամ կասեցման հիմքի մասին համապատասխան գրառում` ամսաթվի և տարեթվի նշումով:

(34-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։