Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-26-ից մինչև 2025-10-20։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ

Հոդված 49. Հերթական արձակուրդը

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 49. Հերթական արձակուրդը

1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է`

1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 30 օրացուցային օր.

2) 15-25 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 35 օրացուցային օր.

3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 40 օրացուցային օր:

1.1. Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս:

2. Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով: Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում:

3. Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած պայմանագրային զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց անմիջապես հետո տրվում է հերթական արձակուրդ:

4. Պայմանագրային զինծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

5. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա համար զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հաստատած ժամանակացույցի համաձայն` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:

6. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած պայմանագրային զինծառայողներին.

2) մինչև 16 տարեկան երեք և ավելի երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին.

3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին:

7. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով պայմանագրային զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լրացուցիչ արձակուրդից, ապա դրանք տրվում են հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

8. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով` հիմք ընդունելով բուժումն իրականացրած բժշկական հաստատության համապատասխան տեղեկանքը:

9. Հերթական արձակուրդից պայմանագրային զինծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նշված դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օրացուցային օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

10. Պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության ընդունվելու և զինվորական ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է դրա ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են` ավելացման եղանակով:

(49-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։