Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 36. Պայմանագրային զինծառայողին բարձր զինվորական պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Պայմանագրային զինծառայողին բարձր զինվորական պաշտոնի նշանակելը

1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի`

1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով.

2) մրցույթի արդյունքներով.

3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:

2. Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:

3. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու կամ ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքերում պայմանագրային զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչև սահմանված փորձաշրջանի կամ քրեական վարույթի կամ ծառայողական քննության ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված կամ կարգապահական տույժ ստացած պայմանագրային զինծառայողը` մինչև դատվածությունը մարվելը կամ վերացվելը կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալը կամ այն հանվելը:

(36-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, 07.12.22 ՀՕ-506-Ն)

(07.12.22 ՀՕ-506-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։