ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ
Հոդված 50. Լրացուցիչ արձակուրդը
Հոդված 50. Լրացուցիչ արձակուրդը
1. Լրացուցիչ արձակուրդը տրվում է`
1) զինվորական ծառայության առանձնահատուկ կամ վնասակար պայմաններում ծառայող պայմանագրային զինծառայողին` 10 օրացուցային օր.
2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում կամ ուսման կապակցությամբ կամ այլ հարգելի պատճառներով` մինչև 10 օրացուցային օր:
2. Պայմանագրային զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել հերթական արձակուրդին: