Հոդված 44. Պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելը
Հոդված 44. Պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելը
1. Պայմանագրային զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն.
3.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայություն.
4) փրկարար ծառայությունից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր:
2. Պայմանագրային զինծառայողի տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողի տեղափոխությունը հիմք չէ տեղափոխությունից հետո պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն օրենքով ծագող իրավական հետևանքները չկիրառելու համար:
3. Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է համապատասխան մարմնի անձնակազմի ցուցակներից և գրանցվում տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում: Ընդ որում, մինչև տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը նա համարվում է համապատասխան մարմնի ծառայող:
(44-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-621-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-491-Ն)