Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-01-ից մինչև 2026-06-04։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 47. Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 47. Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը

(վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-506-Ն)

1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:

3. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողը, ինչպես նաև սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը ենթակա են պարտադիր ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողն ատեստավորված է համարվում ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքների հիման վրա, եթե որպես պայմանագրային զինծառայող նշանակվում է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից: Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սույն օրենքով սահմանված կարգով սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողն ատեստավորված է համարվում ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից:

4. Զբաղեցրած մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները (այսուհետ նաև՝ պայմանագրային զինծառայող) ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն մասով սահմանված դեպքերում՝

1) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը.

2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

5. Ատեստավորման ենթակա պայմանագրային զինծառայողը ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

6. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետևյալ եզրակացությունները․

1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:

7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում կարող է հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողի համար սահմանվել ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:

8. Ատեստավորվող պայմանագրային զինծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ատեստավորվող պայմանագրային զինծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով։

(47-րդ հոդվածը խմբ. 07.12.22 ՀՕ-506-Ն, լրաց. 29.02.24 ՀՕ-89-Ն, խմբ. 04.03.26 ՀՕ-71-Ն)

(07.12.22 ՀՕ-506-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։