Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-01-ից մինչև 2026-06-04։Բացել գործող տեքստը
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 14 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 71. Զինծառայողների լրացուցիչ երաշխիքները

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 71. Զինծառայողների լրացուցիչ երաշխիքները

1. Սույն օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամներն օգտվում են ջրահեռացման և աղբահանության վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

3. Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները հանդիսանում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթի շահառուներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողները պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերում ընդգրկվում են առաջնահերթության կարգով:

5. Սույն օրենքի համաձայն` պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով:

6. Սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(71-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։