ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 14 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 66. Զինծառայողների տրանսպորտային ապահովումը
Հոդված 66. Զինծառայողների տրանսպորտային ապահովումը
1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:
2. Զինծառայողների` Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սույն մասի համաձայն` փոխհատուցվում են նաև զինծառայողի ամուսնու (կնոջ) և 18 տարին չլրացած երեխաների` զինծառայողի հետ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը: