Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-13-ից մինչև 2022-10-13։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 41. Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը

գործել է մինչև 2022-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 41. Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը

1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում` երկու ամսից ոչ ավելի, իսկ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողի հաստիքը կրճատվելու դեպքում` մինչև արձակուրդի ավարտը.

2) 4-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ընտրված խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում՝ վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել.

3) 5-րդ կետով սահմանված` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով.

4) 6-րդ կետով սահմանված դեպքում (ներառյալ` արձակումը ձևակերպելու ժամկետը)` 1 ամսից ոչ ավելի.

5) 7-րդ կետով սահմանված դեպքում` երեք ամսից ոչ ավելի.

6) 8-րդ կետով սահմանված դեպքում` մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.

7) 9-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ազատվելը.

8) 10-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ուսումնառության և սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հերթական արձակուրդի ավարտը:

1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

2. Պայմանագրային զինծառայողներին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

(41-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն, փոփ., լրաց. 04.06.19 ՀՕ-57-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-137-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։