Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 41. Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41. Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը

1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում` երկու ամսից ոչ ավելի, իսկ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում կամ մինչև վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի հաստիքը կրճատվելու դեպքում` համապատասխանաբար մինչև արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը.

2) 4-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ընտրված խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում՝ վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել.

3) 5-րդ կետով սահմանված` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում՝ երկու ամսից ոչ ավելի.

4) 6-րդ կետով սահմանված դեպքում (ներառյալ` արձակումը ձևակերպելու ժամկետը)` մինչև բուժման ավարտի հաջորդ օրը.

5) 7-րդ կետով սահմանված դեպքում` երեք ամսից ոչ ավելի.

5.1) 7.1-ին և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար մինչև գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը.

5.2) 7.3-րդ և 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ մեկ ամսից ոչ ավելի.

6) 8-րդ կետով սահմանված դեպքում` մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.

7) 9-րդ կետով սահմանված դեպքում` վերադառնալու օրվանից՝ մեկ ամսից ոչ ավելի.

8) 10-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ուսումնառության և սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հերթական արձակուրդի ավարտը:

1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

2. Պայմանագրային զինծառայողներին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի՝ բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչև պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում և զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը:

(41-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն, փոփ., լրաց. 04.06.19 ՀՕ-57-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-137-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն, լրաց., փոփ. 13.04.23 ՀՕ-126-Ն, փոփ. 11.05.26 ՀՕ-201-Ն)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։